Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |