Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Արև Սաղաթելի Միսկարյանի կողմից լիազորված՝ Լեռնիկ Վազգենի Միսկարյանի դիմումը, անձնագրերի պատճենները, լիազորագիրը, 04․08․2025թ․ N 3948 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԻՆԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, Օձուն գյուղի «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 15․05․1991թ․ թիվ N 1 որոշումից տրված քաղվածքը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված փոտային հասցեի և կառուցման տարեթվի մասին տեղեկանքը՝
1. Վերականգնել՝ Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0044-0017 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․076 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձ՝ Արև Սաղաթելի Միսկարյանին (ծնված՝ 03․08․1939թ․) ժառանգության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, Արև Սաղաթելի Միսկարյանին (ծնված՝ 03․08․1939թ․) պատկանող, կադաստրային քարտեզի 06-112-0044-0017 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.076 հա մակերեսով հողամասում առկա՝ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 1958թ. ինքնակամ՝ առանց թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված, ընդհանուր՝ 16,4 քմ մակերեսով պարիսպնեը ենթակա են գրանցման նշագծված տարբերակով որպես ինքնակամ կառույց:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0044-0017 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․076 հա մակերեսով հողամասին և հողամասում պարսպին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 14-րդ փողոց, 1-ին փակուղի, 6 փոստային հասցեն։
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: