Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով՝ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13/06/2025թ․ Կ-13062025-06-0140 որոշումը․
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի ղեկավարի 13.05.2025թ. «ՊԱՐԳԵՎ ՍԱՐԳՍԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՊԱՎԼԵ ՍԱՐԳՍԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՔՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-022-0034-0006 ԵՎ 06-022-0034-0004 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0.03 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 791–Ա որոշման մեջ հանել «Պավլե Սարգսի Օհանյանին (ծնված՝ 04.08․1963թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող» բառերը և թվերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: