ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 16․03․2011 ԹՎԱԿԱՆԻ N 4, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 06․02․2018 ԹՎԱԿԱՆԻ N 14-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 02․09․2020 ԹՎԱԿԱՆԻ N 69-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 01․07․2011 ԹՎԱԿԱՆԻ N 10-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 15․10․2018 ԹՎԱԿԱՆԻ N 68-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 22․04․2014 ԹՎԱԿԱՆԻ N 12-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկան համայնքի ավագանու՝ 16․03․2011 թվականի «Ճոճկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու՝ 06․02․2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 14-Ա որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ավագանու՝ 02․09․2020 թվականի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Շնող համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 69-Ա որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ավագանու՝ 01․07․2011 թվականի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Մեծ Այրումի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունըհաստատելու մասին» N 10-Ա որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու՝ 15․10․2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու՝ 22․04․2014 թվականի «Ախթալա համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» N 12-Ա որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 7. Հաստատել որոշման 1, 2, 3, 4, 5, 6 կետերով նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ կատարվող փոփոխությունները: 8. Հանձնարարել որոշման 1, 2, 3, 4, 5, 6 կետերով նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարել սույն որոշումից բխող գործառույթներ: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |