Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 -րդ և 15 -րդ հոդվածների, 12 -րդ հոդվածի 1 -ին կետի 14 - րդ ա. ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17 -ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147 - Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Կարապետյանի 24.06.2025թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան 2/1 հասցեում «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ին տրամադրել արտաքին գովազդ տեղադրելու համար թիվ 32 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ - ից գանձել 2025 թվականի 01. 07 - 31.07 ժամանակահատվածի համար տեղական տուրք 72000 ( յոթանասուներկու հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: