Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով,Հայաստանի Հանրապետության կառավարության 15.04.2021թ. N 600-Ն որոշումով, հիմք ընդունելով Տիգրան Մերուժանի Ասլանյանի կողմից լիազորված անձ Մերուժան Ասլանյանի դիմումը, լիազորագիրը, սեփականության իրավունքի N 09082024-06-0065 վկայականը՝
որոշում եմ.
1.Համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 25-րդ փողոց, 42 հասցեում գտնվող, 06-069-0145-0017 ծածկագրով, 0.35 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Ալավերդի համայնքի գյուղ Ճոճկան, 25-րդ փողոց, 42 հասցեում գտնվող, 06-069-0145-0017 ծածկագրով, 0.35 հա մակերեսով հողամասում առկա անգարի գործառնական նշանակությունը փոփոխել որպես գյուղատնտեսական արտադրական պահեստ օգտագործելու:
4.Նշված շինությունը կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել, ուստի ճարտարապետահատակագծային առաջադրանք և քաղաքաշինական այլ փաստաթղթեր չեն պահանջվում:
5. Նշված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: