Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 09102024-06-0028 վկայականը՝
որոշում եմ.
1.Համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 53/5 հասցեում գտնվող, 06-112-0084-0061 ծածկագրով, 0.04836 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: