Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն որոշումով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հաշվի առնելով, որ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և հողհատկացման հիմքերը, հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Զավենի Պետրոսյանի կողմից լիազորված անձ Ինա Պետրոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, լիազորագիրը, հողամասի սեփականության իրավունքի N 1172863 վկայականը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից 22․04․2025թ տրված տիրապետման մասին N 2268 տեղեկանքը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝
որոշում եմ.
1.Վերականգնել Գագիկ Զավենի Պետրոսյանին (ծնված՝ 04.03․1961թ.) պատկանող, կադաստրային քարտեզի 06-002-0041-0029 ծածկագրից առանձնացվող, Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․01054 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1985 թվականին կառուցված բնակելի տունը, Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով, համարել Գագիկ Զավենի Պետրոսյանի (ծնված՝ 04.03․1961թ.) սեփականությունը, ով տիրապետում է գույքը` որպես սեփական գույք:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի կադաստրային քարտեզի 06-112-0041-0029 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․01054 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 18 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: