Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

06 դեկտեմբերի 2024 թվականի N 12

«ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրում դպրոցի կառուցում» նախատեսվող գործունեության տեղակապման նախագծի վերաբերյալ 1-ին հանրային լսում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման խմբագրությամբ) սահմանված կարգով 2024թ-ի դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրում դպրոցի կառուցում» նախատեսվող գործունեության տեղակապման նախագծի վերաբերյալ 1-ին հանրային լսումները:

Որպես նախաձեռնող հանդես է գալիս «Արոսա» ՍՊ ընկերությունը, հասցե՝ ք.Երևան, Կարապետ Ուլնեցի 31/4:

Նախատեսվող գործունեության նպատակն է Արևածագ բնակավայրում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նոր դպրոցի կառուցումը:

Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արևածագ բնակավայրի վարչական տարածքում:

Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել հանրային լսման ընթացքում, ինչպես նաև գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն հայտարարության հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Հանրային լսման համար լիազորված անձի տվյալներն են.

Գարիկ Խալաթյան, Ալավերդու համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ:

Էլ-փոստ. alaverdimunicipality@gmail.com, Հեռ՝. 096035583:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner