Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 12.06.2024թ. N 949-Ա, որոշումը, սեփականության իրավունքի N 26082024-06-0001 (գաղտնաբառ՝ NPGKHWQQZYBL) վկայականը, հաշվի առնելով, որ կառույցն իրականացրած անձի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը`
համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 7-րդ փողոց, 29/2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 12.06.2024թ. N 949-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 18.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տան մասը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0035 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-088-0108-0035/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Ռոլանդ Հենրիկի Եսայանին։
2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցն իրականացրած անձի հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: