Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հիմնադրել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: 3. Հաստատել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը` համաձայն հավելվածի: 4. Տալ համաձայնություն Սոնա Ժորայի Նալբանդյանին «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելուն: 5. Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին` կատարել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի պետական գրանցման աշխատանքները: |