Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 202-րդ, 188-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ. N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Գյուլփարի Մարտիրոսի Նասիլյանի դիմումը, անձնագրի պատճենը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 29․04․2025թ․ թիվ 2376 փոստային հասցեի և կառուցման տարեթվի մասին տեղեկանքը, 12․02․2025թ․ N 712 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Տարոն Սերոբյան» ԱՁ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Գյուլփարի Մարտիրոսի Նասինյանին (ծնված՝ 19․07․1943թ․) ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0121-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․08696 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0121-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, ----------------բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04449 հա մակերեսով հողամասում, 1985թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2025WJVGNY ծածկագրով հաշվառված, 64․4 քմ արտաքին մակերեսով (45․4 քմ ներքին մակերեսով) մառանը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով, որպես ինքնակամ կառույց:
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի կադաստրային քարտեզի ն06-112-0121-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Օձուն, 3-րդ փողոց, 31/1 փոստային հասցե։
4․ Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5․Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
7. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: