Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Ալավերդի համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարգարիտա Աբգարյանի զեկուցագիրը և համապատասխան հանձնաժողովի կողմից կազմված ակտը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է․ 1․ «Ալավերդի համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքացանկից և հաշվեկշռից դուրս գրել մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |