|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2022 թվականի N 15-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ», «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ` ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՄԲ», «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 37-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատմամբ» և «Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում» ծրագրերը և հաստատել սուբվենցիա ստանալու հայտերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|