Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «Ռեկոն» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցի արևելյան մասում գտնվող, 06-002-0150-0001 ծածկագրից առանձնացված, 0.0706 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Պղնձագործների փողոց, 10/2 հողամաս փոստային հասցե: