Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) ենթակետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ կետով, 75-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետով, 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 17.12.2024թ. N 149-Ա որոշումը, համայնքի սեփականության իրավունքի N 1196469 վկայականը՝
որոշում եմ.
1.Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Օձուն գյուղի վարչական սահմանում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.203 հեկտար մակերեսով, կադաստրային 06-112-0086-0001 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1196469) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «ԱՐԵՎՆԵՐ» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0122-0003 ծածկագրով հողամասին և հողամասում գտնվող մանկապարտեզի շենքին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1 փոստային հասցեն։
3.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: