Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Հախվերդյանի զեկուցագիրը՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքացանկից և հաշվեկշռից դուրս գրել մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |