Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու անդամների առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ուղերձ ուղղել Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին՝ ուղերձի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն:
|