Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2024 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ, 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ 0.25307 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) ենթակետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ կետով, 75-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետով, 60-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 17.12.2024թ. N 152-Ա որոշումը, համայնքի սեփականության իրավունքի N 20032015-06-0043 վկայականը՝

որոշում եմ.

1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող, N 20032015-06-0043 վկայակոնվ գրանցված ՝ համայնք Ալավերդի, Ախթալա քաղաք, Աբովյան փողոց, 2 հասցեում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.25307 հեկտար մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner