Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Հասմիկ Իլիբխանի Մարյանյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 1822452 վկայականը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, N 1822452 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, մարզ Լոռի, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ջրավազան փողոց 2Ա հասցեում գտնվող անշարժ գույքի հասցեն վերահասցեավորել և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Ջրավազան փողոց, 10/1 փոստային հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: