Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գագիկ Սուրենի Շոլինյանի համաձայնագիրը, գրանցված իրավունքի N 19092022-06-0015 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը և 04.03.2025թ. տրված N 0001 մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ․
1.Կատարել N 19092022-06-0015 սեփականության իրավունքի վկայականով Գագիկ Սուրենի Շոլինյանին պատկանող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց 22-13/1 հասցեում գտնվող, 0.00266 հեկտար մակերեսով հողամասի տեղադիրքի ճշտում և հաստատել փաստացի ճիշտ տեղադիրքը կադաստրային քարտեզում, համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: