|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2022 թվականի N 21-Ա |
«ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 29.01.2020թ. թիվ 01/106.3.1/00673-2020 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքը (համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թբիլիսյան խճուղի 5/2, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 100220022-06-0045) և 0.34 հա մակերեսով տարածքը անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|