Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավյրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Սոնյա Վոլոդյայի Գրիգորյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 10042025-06-0051 և N 10042025-06-0052 վկայականները, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված շինությունների հատակագծերի միավորման սխեման՝ որոշում եմ․
1. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքի պետական գրանցման N 10042025-06-0051 և N 10042025-06-0052 վկայականներով գրանցված գույքերը միավորել և առաջացած մեկ միավոր գույքին տրամադրել Հայաստանի Հարապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Հ․ Թումանյան փողոց, 5 շենք, 37 փոստային հասցեն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: