Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում` ասֆալտապատմամբ», «Ալավերդի համայնքի թիվ 4 մանկապարտեզի մեկ մասնաշենքի և բակի վերանորոգում՝ շենքի ջերմամեկուսացմամբ ու Կաճաճկուտ գյուղի նախակրթարանի վերանորոգում», «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և շենքերի մասնակի ջերմամեկուսացում», «Ալավերդի համայնքի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և գոյություն ունեցող լուսատուների արդիականացում», «Ալավերդի համայնքում այգիների, խաղահրապարակների, մարզահրապարակների և տաղավարների կառուցում», «Ալավերդի համայնքում 500 կՎտ դրվածքային հզորությամբ համայնքային առևտրային արևային կայանի կառուցում» ծրագրերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|