Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 29.01.2020թ. թիվ 01/106.3.1/00673-2020 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքը (համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թբիլիսյան խճուղի 5/2, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 100220022-06-0045) և 0.34 հա մակերեսով տարածքը անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
|