Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.11.2024թ N 129-Ա որոշման 1-ին կետը, սեփականության իրավունքի N 24102024-06-0059 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Էնգելս թաղամաս, 16/5 հասցեում գտնվող, 36.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 44250 (քառասունչորս հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00366 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0160-0013/՝ 44689 (քառասունչորս հազար վեց հարյուր ութսունինը) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Անատոլի Հակոբի Ջամալյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Անատոլի Հակոբի Ջամալյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: