Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 1/26-3/1 հասցեում գտնվող, 06-002-0151-0149 ծածկագրով, 0.05258 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել։ 2. Հաստատել մեկնարկային գինը՝ համաձային աղյուսակի։ 3. Սահմանել`աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլիչափ` մեկնարկային գնի 5%-իչափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|