Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1.1 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 8110.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 4637՝ 8000.0 հազ. դրամ, բաժին 08, խումբ 6, դաս 1, ծրագիր 55, հ/հ 900262121362, հոդված 4239՝ 110.0 հազ. դրամ): 1.2 Համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 8110․0 հազ․ դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |