Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Վասիլ Լևոնի Շահվերդյանի կողմից լիազորված անձ՝ Ժորա Ժորայի Վարոսյանի դիմումը, լիազորագիրը, անձնագրի պատճենը, Այգեհատ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 02․04․2025թ․ թիվ 1874 փոստային հասցեի և 11․04․2025թ․ թիվ 2054 կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքները, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 08․04․1991թ․ N 8 որոշումից տրված քաղվածքը, 29․07․2024թ․ թիվ 3292 և 3291 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել ֆիզիկական անձ՝ Վասիլ Լևոնի Շահվերդյանին (ծնված՝ 27.01․1960թ.), ժառանգության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-014-0006-0004 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․11 հա մակերեսով հողամասի նկատմամբ հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1940 թվականին կառուցված բնակելի տունը և պարիսպը, տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված՝ 0․02868 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Վասիլ Լևոնի Շահվերդյանի (ծնված՝ 27.01․1960թ.) սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-014-0006-0004 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Այգեհատ, 9-րդ փողոց, 8 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: