Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Համայնքի բյուջեի եկամտային մասում` 1.1 Համայնքի բյուջեով նախատեսված տեղական վճարների գծով մուտքերն ավելացնել 13000.0 հազ. դրամով (բաժին 46, խումբ 05, հ/հ 900265121617): 1.2 Համայնքի բյուջեով նախատեսված տեղական տուրքերի գծով մուտքերը պակասեցնել 500.0 հազ. դրամով (բաժին 45, խումբ 52, հ/հ 900265002114), մուտքերն ավելացնել 83.5 հազ. դրամով (բաժին 45, խունբ 47, հ/հ 900265002320): 1.3 Համայնքի բյուջեով նախատեսված համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար գանձվող հարկնավելացնել 416.5 հազ. դրամով (բաժին 09, խումբ 01, հ/հ 900265121013): 2. Ալավերդի համայնքի բյուջեի ծախսային մասում՝ 2.1 Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերն ավելացնել 8550.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038). հոդված 4111-ով` 8400.0 հազ. դրամ, հոդված 4234-ով` 150.0 հազ. դրամ: 2.2 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 4450.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 4637): 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |