Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի դեկտեմբերի 17-ի հերթական թիվ 14 նիստի հետևյալ օրակարգը՝ 1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի դեկտեմբերի 17-ի հերթական թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին. 1․2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին․ 1․3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 12 նոյեմբերի 2024 թվականի N 138-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․ 1․4 Ալավերդի համայնքի Օձուն գյուղում գտնվող թիվ 2 մանկապարտեզի շենքը և զբաղեցրած՝ 0.203 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 1․5Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղ, 3-րդ փողոց, 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և զբաղեցրած՝ 0.55121 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 1․6 Ալավերդի համայնքի Ախթալա քաղաք, Թումանյան փողոց, 7 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և զբաղեցրած՝ 1.2454 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 1․7 Ալավերդի համայնքի Ախթալա քաղաք, Աբովյան փողոց, 2 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և զբաղեցրած՝ 0.25307 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 1․8 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող մի քանի հողամասեր օտարելու մասին․ 1․9 Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին․ 1․10 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող 06-022-0101-0160 կադաստրային ծածկագրով 0.65 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը վարձակալության իրավունքով մրցութային կարգով տրամադրելու մասին․ 1․11 N 0078027 վկայականով գրանցված հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելուն համաձայնություն տալու մասին․ 1․12 Լևոն Գրիգորի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, N 088580 վկայականով գրանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին․ 1․13 Ալավերդի համայնքի Շնող գյուղ, 1-ին փողոց, 30/1 տարածքում գտնվող, 06-088-0982-0003 ծածկագրով հողամասը կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրելու մասին․ 1․14 Ոչ պիտանի գույքը դուրս գրելու մասին․ 1․15 Ալավերդի համայնքի ավագանու 1997 թվականի մարտի 27-ի նիստի թիվ 1 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․ 1․16Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|