Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառարավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի 18052023-06-0064 վկայականը, «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 30.04.2024թ. թիվ 26 դրական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Անահիտ Արտեմի Բեժանյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-060-0208-0076 ծածկագրով, 0.07835 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից առանձնացվող՝ 0.04057 հա մակերեսով հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2. Անահիտ Արտեմի Բեժանյանին պարտավորեցնել վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող, 0.04057 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |