Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1787-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 1787-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՐԵԳԻՆ ՌՈՒԲԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-112-0047-0011 ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Գարեգին Ռուբիկի Միքայելյանի կողմից լիազորված անձ՝ Ինա Վասիլի Ռամազյանի դիմումը, 09․25․2024թ․ թիվ 4742 լիազորագիրը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1050348 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, 22.10.2024թ. մասնագիտական եզրակացությունը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 29.10.2024թ. տրված N 7953 տեղեկանքը՝

որոշում եմ.

1. Գարեգին Ռուբիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-112-0047-0011 ծածկագրով հողամասի մակերեսն ուղղել և հաստատել փաստացի ճիշտ 0.09252 հա մակերեսը՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2. Օրինականացնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-112-0047-0011 կադաստրային ծածկագրով, Գարեգին Ռուբիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09252 հա մակերեսով հողամասում, 2002թ․ ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20243W2FAV ծածկագրով հաշվառված, 50.44 քմ արտաքին մակերեսով (37.8 քմ ներքին մակերեսով) կիսակառույց շինությունը, ընդհանուր՝ 21,5 քմ արտաքին մակերեսով (17․9 քմ ներքին մակերեսով) սանհանգույցները, 54.5 քմ արտաքին մակերեսով (46.50 քմ ներքին մակերեսով) անավարտ շինությունը։

3. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-112-0047-0011 կադաստրային ծածկագրով, 0.09252 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 13-րդ փողոց, 25/1 փոստային հասցեն:

5.Օրինականացված շինությունների համար սահմանված 110509 (մեկ հարյուր տասը հազար հինգ հարյուր ինը) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner