|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2022 թվականի N 14-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 31-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 31-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվելիք «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատմամբ», «Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում» ծրագրերի նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու հայտը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի վարչական սահմաններում գտնվող 0.16 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, 31/5 հասցեում գտնվող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 1/26-3/1 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 1/16-46/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 8. «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը և զբաղեցրած տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 9. Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ ձևավորելուն համաձայնություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի գնահատում իրականացնելու ծրագիրը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 11. Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 12. «Արթուր-Տարոն» ԲԲԸ-ին ընդերքօգտագործման նպատակով վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|