Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 03/06/2024թ. N 01/111.6/04603-2024 գրությունը, իրավունքի պետական գրանցման N 969202 վկայականը, Ալավերդի համայնքի ղեկավարի 28.06.2023թ. N 789-Ա որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 41 հասցեում գտնվող, պետական սեփականության դպրոցի շենքի պահպանման և սպասարկման համար զբաղեցրած 06-069-0070-0020 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականության 2.2321 հեկտար մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը: 2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրատվության մասին պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |