Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ, 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի N 2651559 վկայականը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊ ընկերության կողմից 07.05.2025թ. կազմված գնահատման հաշվետվությունը /հաշվառման ծրագրում մուտքագրման ծածկագիր՝ 2025TSZNPGDE/ և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդի համայնքին պատկանող՝ Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Աբովյան փողոց, 17 հասցեում գտնվող, 292.3 քմ ներքին մակերեսով հասարակական նշանակության վարչական շենքը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0137 հա մակերեսով հողամասը 4 435 000 (չորս միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:
3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին.
3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:
3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner