Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն և թույլատրել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին 3 ամիս ժամկետով մեկ ամսվա վարձակալության համար 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձակալական արժեքով օգտագործման վերցնել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող «AUDI» մակնիշի 009 NM 02 հ/հ ավտոմեքենան ։
2․ Սույն որոշման գործողությունները բխում են 2023 թվականի դեկտեմբերի 06-ից հետո ծագող հարաբերությունների վրա։ |