Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2025 թ.

ԳՈՒՐԳԵՆ ՎԱԽԹԱՆԳԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄՈՋ ԳՅՈՒՂ, 3-ՐԴ ՓՈՂՈՑ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0430-0015 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.29027 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի կադաստրային քարտեզը, Գուրգեն Սուքիասյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի թերի կազմված՝ N 1114279 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագիծը, վարչական ղեկավարի կողմից 30/06/2025թ. տրված N 4003 տեղեկանքը, Ալավերդի համայնքի ղեկավարի 10․06․2025թ․ N 921-Ա որոշումը՝

որոշում եմ.

1.Գուրգեն Վախթանգի Սուքիասյանին պատկանող, կադաստրային 06-112-0430-0015 ծածկագրով հողամասի մակերեսը ուղղել և հաստատել փաստացի ճիշտ 0.29027 հա մակերեսը՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի: 

2․ Հիմք ընդունելով, որ 29.10.2004թ. գրանցված սեփականության իրավունքի N 1114279 վկայականը թերի է կազմվել և վկայականում բացակայում եմ շինության տվյալները և հաշվի առնելով կադաստրային քարտեզի տվյալները, որտեղ արտացոլված է շինությունը՝ վերականգնել Ալավերդի համայնքի Ամոջ գյուղ, 3-րդ փողոց, 8 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0430-0012 ծածկագրով, 0.29027 հա մակերեսով հողամասում առկա, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1990 թվականին կառուցված շինությունների՝ բնակելի տան ու պարիսպի նկատմամբ ֆիզիկական անձ՝ Գուրգեն Վախթանգի Սուքիասյանին (ծնված՝ 20․09․1954թ.) պատկանող հիմքերը և ճանաչել սեփականության իրավունքը:

3․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1d469657-6918-4998-bd30-2dcc90acb70b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner