Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0027-0001 ծածկագրից առանձնացվող հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովայի փողոց, 5/9 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: