Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 37-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատմամբ» և «Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում» ծրագրերը և հաստատել սուբվենցիա ստանալու հայտերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|