Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն որոշումով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հաշվի առնելով, որ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և հողհատկացման հիմքերը, հիմք ընդունելով քաղաքացի Վազգեն Աշոտի Թաթոյանիի դիմումը, անձնագրի պատճենը, Աքորի բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 13․11․2024թ N 8243 փոստային հասցեի և կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, որոշում եմ՝
1. Վերականգնել Վազգեն Աշոտի Թաթոյանին պատկանող, կադաստրային քարտեզի 06-022-0052-0004 ծածկագրից առանձնացվող, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․066 հա մակերեսով փաստացի առկա սահմանազատված հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1985 թվականին կառուցված բաց պատշգամբով բնակելի տունը, Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով, համարել Վազգեն Աշոտի Թաթոյանի (ծնված՝ 21.04․1953թ.) սեփականությունը, ով տիրապետում է գույքը` որպես սեփական գույք:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի կադաստրային քարտեզի 06-022-0052-0004 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․066 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 5-րդ փողոց, 33 փոստային հասցեն։
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: