Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2024 թվականի N 30-Ա

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊՂՆՁՆԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՒ ԴՐԱ ՀԵՆՔԻ ՎՐԱ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ևփորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ՝

համայնքի ավագանին որոշում է․

1․ Տալ նախնական համաձայնություն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապե­տու­թյուն, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սպան­դար­յան փողոց (նախկին՝ Կիրովի փողոց) 4 հասցեով գտնվող՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործա­րանի ար­տա­դրա­կան տարածքում ու դրա հենքի վրա հետևյալ տեսակներով նախատեսվող արտադրական գործունեության իրականացման համար՝
1) 
Պղնձակիր հումքի (այդ թվում՝ պղինձ պարունակող հին լցակույտերի լեռ­նային զանգվածների, պղինձ պարունակող ապարների և /կամ առաջ­նա­յին հան­քաքարի, պղինձ պարունակող հումքի մետալուրգիական վերամշակ­ման արդ­յունքում գոյացած խարամի) վերամշակում ֆլոտացիոն եղանակով՝ տարե­կան մինչև 100 հազար տոննա արտադրողականությամբ.
2) 
Պղնձակիր հումքի (այդ թվում՝ պղնձի խտանյութերի, պղնձի հանքա­քա­րի, պղինձ պարունակող հումքի մետալուրգիական վերամշակման արդյուն­քում գո­յա­ցած խարամի) տարրալվացում APL (Atmospheric Polymineral Leaching) տեխ­նո­լոգիայով, տարեկան 2.000 տոննա պղնձի հաշվարկով (ար­տա­դրո­ղա­կա­նությամբ).
3) 
Տարեկան 2.000 տոննա պղնձի հաշվարկով (արտադրողականությամբ) կատոդային պղնձի արտադրություն SX-EW (Solvent Extraction-Electrowinning) տեխնոլոգիայով.
4)
  Տարեկան 2.000 տոննա պղնձի հաշվարկով (արտադրողականությամբ) պղնձի փոշու արտադրություն ցեմենտացիոն մեթոդով.
5) 
Պղնձե գլոցուկի արտադրություն` տարեկան 1.000 տոննա, 8մմ և (կամ) 13մմ տրամաչափով գլոցուկների թողարկման արտադրողականությամբ
6) 
Պղնձե խողովակների արտադրություն` տարեկան 1.000 տոննա ար­տա­դրողականությամբ.
7) 
Պղնձե փայլաթիթեղի արտադրություն` 9-100 միկրոմետր հաստու­թյամբ և տարեկան 200 տոննա արտադրողականությամբ.
8) 
Պղնձարջասպի արտադրություն՝ պղնձի ջարդոնի կամ պղնձի սուլ­ֆա­տի լուծույթի խածատմամբ.
9) 
Ցեմենտացիոն պղնձի լուծույթներից երկաթարջասպի արտադրություն` տարեկան մինչև 10.000 տոննա արտադրողականությամբ.
10)
Գունավոր մետաղների համաձուլվածքների արտադրություն.
11) 
Մետաղափոշիների հիմքով ներկերի արտադրություն.
12) 
Ցածր ջերմաստիճանային զոդանյութերի արտադրություն։
2
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -13

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -1

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.73 Մբ)
(1.71 Մբ)
(436.02 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner