|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2020 թվականի N 43-Ա |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.5 մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Փոփոխել Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները. 1.1 «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.2 «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.3 «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.4 «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.5 «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.6 «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.7 «Աքորու նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.8 «Հաղպատի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ. 1.9 «Ալավերդու քաղաքային համայնքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ անվամբ. 1.10 «Աքորու մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի մշակույթի տուն» ՀՈԱԿ անվամբ. 1.11 «Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ անվամբ. 1.12 «Աքորու երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ անվամբ. 1.13 «Ալավերդու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ անվամբ. 1.14 «Ալավերդու քաղաքային համայնքի Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ անվամբ. 1.15 «Ալավերդու ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ անվամբ. 1.16 «Ալավերդու քաղաքային համայնքի Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ անվամբ. 1.17 «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ անվամբ: 2. Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածների։ 3. Հանձնարարել ՀՈԱԿ-ների տնօրեններին` սահմանված կարգով կատարելու կանոնադրությունների և սեփականության վկայականների փոփոխությունների պետական գրանցման աշխատանքները:
|
Կողմ -9 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(258.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|