Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝
համայնքի ավագանին որոշում է. 1.Լուծարել «Օձուն համայնքի գրադարանային համակարգ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու՝ 14 հոկտեմբերի 2016 թվականի « « ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » թիվ 41-Ա որոշումը 3. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով 3.1 Հարություն Ձավարյան- Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ , հանձնաժողովի նախագահ 3. 2 Դավիթ Սարգսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3․3 Արմինե Երիցյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3.4 Տիգրան Սարգսյան - «Օձունի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնտեսվար, հանձնաժողովի անդամ 3․5 Ամրաստան Ջանինյան - Օձուն վարչական տարածքի ղեկավար, հանձնաժողովի անդամ 3.6 Ռոմիկ Վարդանյան - Արևածագ վարչական տարածքի ղեկավար, հանձնաժողովի անդամ 3․7 Յուրիկ Ավետյան - Ծաթեր վարչական տարածքի ղեկավար, հանձնաժողովի անդամ 3․8 Ալլա Թարմինյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ, հանձնաժողովի անդամ 3․9 Հեղինե Ճիճիլյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
4.Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |