Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասերի հատակագծերը (չափագրման ծածկագրեր՝ 2024HUDKZE, 2024YSU6LZ, 2024VSWKXU, 2024MQXNQK, 2024ANDCGB, 2024G9FU7P), սեփականության իրավունքի N 13112023-06-0015, 29112023-06-0074, 29112023-06-0082, 13092023-06-0011 վկայականները, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Ճոճկան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-069-0145-0015 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.33936հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,  աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 2 885 000 (երկու միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ,
  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
2.
Համայնքային սեփականություն հանդիսացող, Ճոճկան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-069-0145-0016 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.30839 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 2 200 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
3. 
Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 49/6 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0061-0187  ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0036  հեկտար  մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
4.  Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 49/8 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0061-0189  ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0036  հեկտար  մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
5.  Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 49/10 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0061-0188  ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0036  հեկտար  մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
6. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 1/12 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0268  ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00528  հեկտար  մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: 
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
7.  Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0001  ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09173  հեկտար  մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 2 350 000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
8. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0460-0001  ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.0697  հեկտար  մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
9. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0460-0001  ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 1.0561  հեկտար  մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 8 500 000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
10.
Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում,  չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
11.
Հողամասերի օտարումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:          
12.
Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը:
13. 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.33 Մբ)
(1,022.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner