Այսօր: Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի պահանջների համաձայն, հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 31.01.2018թ. թիվ 23 դրական եզրակացությունը` համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, Ռուբեն Արարատի Մեսրոբյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.64624 հեկտար արոտավայր, այդ թվում՝ 0.5021 հեկտար /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0223-0038/ և 0.14414 հեկտար /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0223-0037/ փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից 1.2889 հեկտար արոտավայր /կադաստային ծածկագիր՝ 06-060-0223-0025/ և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.030145 հեկտար գյուղատնտեսական արտադրական հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0223-0028/ փոխադրել հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակության՝ պատմամշակութային հողերի գործառնական նշանակությանԶարնիայր» և «Պարնիայր» քարայր կացարանների պատմական հուշարձանի պահպանական գոտի/:
3.
Պարտավորեցնել Ռուբեն Արարատի Մեսրոբյանին` համայնքային բյուջե վճարել հողամասերի ներկա պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 0.5021 հեկտար /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0223-0038/ հողամասի համար 916332.5 դրամ և 0.14414 հեկտար /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0223-0037/ հողամասի համար 257061.5 դրամ, ընդամենը՝ 1173394 դրամ:
4.
Առաջարկել համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին` ապահովել իրավունքների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱԼԵՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner