Այսօր: Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով  և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն  NN 1-2  հավելվածների:
2.  Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի «ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2017 թվականի կառուցվածքը, համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ Լոռու մարզի Աքորի համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 45-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N  14-Ա որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ Լոռու մարզի Հաղպատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 26-Ա որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 28-ի ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 8-Ա որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզա համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 24-ի ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 7-Ա որոշումը:
3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին` Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու և համայնքի վերակազմակերպման արդյունքում համայնքի կազմում ընդգրկված նախկին Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերն ուժը կորցրած ճանաչելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով, դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը համայնքային ծառայության պաշտոնների մասով՝ ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner