Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Հրաչյա Դիմիտրիի Բեժանյանի դիմումը, անձնագրի պատճեն, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, կադաստրային քարտեզի 06-002-0150-0001 ծածկագրից առանձնացվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0006 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամասի Ս․Շահումյան փողոց, 21/1 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: