Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու անդամների առաջարկությունը, հաշվի առնելով Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման հետևանքով Ալավերդի քաղաքի և Դեբեդ գետի ավազանի մյուս բնակավայրերի բնակչությանն սպառնացող բնապահպանական տագնապալի խնդիրը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Ուղերձ հղել Հայաստանի Հանրապետության վարչապետին` ակնկալելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի չեղարկում: |