Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ, 5/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ և ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ 0.34 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ և ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 31.03.2022Թ. N 21-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի  1-ին կետի 16) և 18)  ենթակետերով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, 37-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով,  38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով  ՀՀ Լոռու մարզպետի 29.01.2020թ. թիվ 01/106.3.1/00673-2020 գրությունը, համայնքի սեփականության իրավունքի N 10022022-06-0045 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  

 

համայնքի ավագանին որոշում է. 

1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թբիլիսյան խճուղի, 5/2 հասցեում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.34 հեկտար մակերեսով, կադաստրային 06-002-0162-0016 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 100220022-06-0045) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 31.03.2022թ. «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 21-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.51 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner